ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Եվրահեծավոյաժն ու խաղաղության պարաժը

Եվրահեծավոյաժն ու խաղաղության պարաժը
22.07.2024 | 15:21

Մինչ Փաշինյանը եվրոպական մայրաքաղաքներում հեծաշոու է անում, պետության հաշվին տիկնոջ, դստեր ու բյուր ախրաննիկների հետ փողոցները չափչփում, «լոքշից» տիկ-տոկում ռիլսեր նայում,

իսկ տիկինը հագուկապի ու ֆոտոմոդելի պառադ անոնսում՝ Ալիևը Շուշիում հերթական ուլտիմատումներն է շարում:

Մարդն ասում է՝

1. Սահմանդրության ու Հռչակագրի փոփոխություն, ուզեք թե չուզեք, պետք է անեք:

2. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը պետք է համատեղ ձեռնարկենք:

3. Ադրբեջանցիների վերադարձն «Արևմտյան Ադրբեջան» պետք է ապահովեք:

Երևանը պետք է հստակ պատասխան տա և հանդես գա հայտարարությամբ, թե երբ ու ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու իրենց պատմական հողերը:

4. «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացեք:

ՈՒ ինչպես միշտ՝ ձայն բարբառո անապատի:

Դե, մերոնք արհամարհում են, թքած ունեն:

Ալիևն է էլի, բան է` ասում է…

Անգամ այն ժամանակ, երբ Ալիևն իր հայատյաց ու ագրեսիվ ելույթի ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» ու նշում, որ հայերը եկվոր են իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին պատկանող տարածքներում։

Իսկ իրականում՝ գալու է օրը, «սիրուն» բավարարվելու է:

Ինչպես, ըստ հերթականության, բավարարվում է ալիևյան ցանկացած քմահաճույք-պահանջ:

Դե, պատերազմ չլինի, համ էլ խաղաղություն է, պայմանագիրն էլ՝ «без пяти минут» է:

ՈՒ թքած, որ Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրել:

Այնպես որ, սա ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ պատասխանեն, «պորտերը տեղը դնեն»:

Եվ հետո՝ Ալիևը կիրթ ու կառուցողական է, պարզապես ձեռքի հետ անկեղծ է:

Դրա համար էլ լոնդոնյան ինտրիգային ու դրամատիկ իրարամերժումներից հետո, Ադրբեջանի ՊՆ-ն պետք է հայտնի, թե իբր հայկական կողմը Քարվաճառի ուղղությամբ կրակ է բացել, մենք էլ երդում-պատառ ուտենք, որ նման բան չենք արել:

Չնայած՝ փորձը կա՝ մեղավորությունը մի հայ զինվորի «վզին կփաթաթեն» կդատեն, թեման կփակեն:

Ինչևէ, չենք զարմանում, ուղղակի արձանագրում ենք խայտառակ, ամոթալի ու ողբերգական փաստերը:

Արձանագրում ենք նաև, որ Ալիևը օգտվում է այն հանգամանքից, որ Փաշինյանն իր սխալ հաշվարկներով ու արկածախնդրությամբ ինքն իրեն մտցրել է փակուղի, իսկ սեփական ժողովրդին՝ խարանի ու ամոթի բերան:

Դե որ քոչվոր ազերը, որը սեփական դարձած տարածքն Ադրբեջան կոչելու իրավունք չունենալով բարբաջի, թե «Հայաստան անունով պետություն մեկ դար առաջ առհասարակ չի եղել, որ ներկայիս Հայաստանը դա «Արևմտյան Ադրբեջանն է», ՀՀ գործող իշխանություններն էլ սեփական ժողովրդի ուղեղը լվանալով վերաշարադրեն Հայոց պատմությունն ու հարցեր առաջացնեն մեր արմատի ու ծագումնաբանության մասին, հասկանում ես, որ երկուստեք հստակ ծրագրավորված քաղաքականություն է:

Եվ ու՞մ ասես, որ այս քարոզչությունը քաղաքական օրակարգ է դարձել, որ իրապես շատ վտանգավոր և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:

Մեզ մեծ հաշվով հետաքրքիր էլ չէ, թե այդ ի՞նչ բարդ ընտրությունների գնալու ու ծանր փոխզիջումների մասին են ակնարկում ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որի մասին չակերտներ չեն բացում, բայց վստահեցնում են, որ չեն պատրաստվում հանգստանալ մինչև համաձայնության չհասնեն:

Մենք մեզ պարտավորված չենք համարում իշխանությունների «բկից բռնել» ու ստիպել ասել, թե այդ ի՞նչ ծանր փոխզիջումների մասին է ակնարկվում, թե ի՞նչ են մեզանից պահանջել, ի՞նչ են սրան-նրան խոստացել:

Մեզ հետաքրքիր չէ, որ եթե սեփական երկրիդ արտգործնախարարությունը գուժում է Բաքվում անցկացվելիք COP 29 գացաթնաժողովից հետո Ադրբեջանի կողմից մինչ տարեվերջ հավանական պատերազմի սանձազերծման մասին, ուրեմն նման հայտարարությունից հետո իշխանությունները պետք է մոբիլիզացնեն պետության բոլոր ռեսուրսները, զօրուգիշեր աշխատեն անվտանգային համակարգը վերբեռնելու, պաշտպանական համակարգի, սահմանների անձեռնմխելիության մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Փոխարենն «աշխատող ալիբի» ունեն.

հավանական աղետի ու արհավիրքների մասին հանրությանը նախապես «բարեխղճորեն» տեղեկացվում է:

Եթե պատերազմ լինի, ապա կհայտարարեն, որ իրենք նախապես տեղեկացրել էին, մեղավորն էլ ժողովուրդն է, որը չի ձգտում խաղաղության հաստատմանը:

Իսկ եթե ինչ-որ պատճառով Ալիևը որոշի պատերազմ չսկսել կամ այն հետաձգել, ապա կհայտարարեն, որ դա նրանք են կանխել, դա նրանց դիվանագիտական աշխատանքի արգասիքն է, այդկերպ՝ դափնիներն ել կգնա նրանց:

Մեզ չի էլ հետաքրքրում որ, հուլիսի 1-ն անցել է, ամիսը վերջանում է, բայց այդպես էլ չկա պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի համաձայնեցված կանոնակարգի նախագիծը:

Որ առ այսօր անգամ չի իրականացվել կանոնակարգի նախագծի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը:

Որ առհասարակ՝ նշված գործընթացները անօրինական են, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ոչ մի հոդվածով չի կարգավորվում:

Որ նշված ժամկետների ու պայմանավորվածությունների մասին հայտարարությունները հայ հասարակության աչքին թոզ փչելու համար են, իմիտացնելու, որ գործընթացը, իբր, ընթանում է քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի և ձևաչափերի հիման վրա, և, որ ամեն ինչ երկկողմանի է:

Այս ամենը մեզ հետաքրքիր չէ:

Այնպես, ինչպես միակողմանի տարածքների հանձնում էր, սուվերեն տարածքի օկուպացիան է, մեծ հաշվով Արցախի կորուստն էր, խեղված ճակատագրերը, զոհերն ու հաշմանդամները:

Մենք պետք է վերստին ընտրեինք ու շանս տայինք պարտված իշխանության, որն ի սկզբանե վերցրել է Ալիևի երազանքների ցուցակն ու հետևողականորեն կյանքի է կոչում դրույթները:

Մի իշխանության, որը սեփական ժողովրդին ահաբեկում ու սպառնում է պատերազմով, հարկադրում գնալ մշտական զիջումների ու կոմպրոմիսի ճանապարհով և որը նվաստացման, ստորացման և միակողմանի զիջումների քաղաքականությունն անվանում է՝ «խաղաղություն»:

Իսկ իրականությունն այն է, որ նրանցից և ոչ մեկը մոտիվացված, առավել ևս շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրել:

Ալիևը Փաշինյանից ստանում է իր բոլոր պահանջների բավարարումն ու այստեղ, արդեն իսկ, անիմաստ է դառնում ինչ-որ փաստաթղթով իրեն սահմանափակելը:

Փաշինյանն էլ ունի «երկաթբեթոնե» ալիբի՝ «տանք, որ պատերազմ չլինի»:

Եվ այս դառը իրականության մեջ մեզ այլ բան չի մնում, քան նվաստացված, պարտվածի բարդույթով ու անտեսված վիճակում ապրել, իսկ լավագույն դեպքում փորձել ռազմաքաղաքական բալանսը վերականգնել:

Այսօր մենք այն նույն կարգավիճակում ենք, ինչ ադրբեջանցիները 1994-ից 2020-ը:

Եվ եթե այսօր Ադրբեջանը հավատարիմ է իր զավթողական, ծավալապաշտական ծրագրերին ու դրանցից հետ չի կանգնելու, ապա մենք դեռ ուշքի ու խելքի չենք եկել, չենք սթափվել ու չենք ինքնակազմակերվել:

Ալիևը հետևողականորեն գնալու է իր երազանքների իրականացման հետևից դեռ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ամորֆ ենք, անկամ, ապատիկ ու հարմարվող, սոցիալական հիշողությունից զուրկ, այս օրով ապրող, պատրանքներին տուրք տվող, սին խոստումներով «հույս վաճառողներին», կեղծ ու շիտակ պացիֆիստներին, «ուռահայրենասերներին» ու «Ֆեյսբուքյան ֆիդայապետերին» հավատացող ենք, ու քանի դեռ ուժեղ, կարող ու դիմագրավող պետություն չենք դարձել։

Ընդ որում, բացի այս դոգմատիկ փաստից կա շատ պարզ մի բանաձև.

եթե ցանկանում ենք, որ երբեք չլինեն գոյաբանական ռիսկեր, էքզիստենցիալ վտանգ, հայրենիքի ու պետության կորուստ և ոչ մի «Արևմտյան Ադրբեջան», ապա կամ պետք է ունենալ արտաքին մարտահրավերներին դիմագրավող ու չեզոքացնող ամուր «պետություն-բանակ», որի հետ անհնար է լինելու հաշվի չնստելը, որից թշնամին պետք է սարսափի կամ ներկայիս տեսքով պետք է ընդհանրապես չլինի Ադրբեջան արհեստածին կազմավորումը:

Եթե այս բանաձևը պարզ է, ապա այն իրագործելը բարդագույն, բայց և միևնույն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչև լուծումներին հասնելն առնվազն պետք է ստեղծել դրա համար նախադրյալներ:

Իսկ մինչ այդ, շարունակենք ապրել հույսով ու հավատով, որ գոնե ինքնակազմակերպվելու ենք ու դուրս ենք գալու այս գաղջ իրավիճակից:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 269

Մեկնաբանություններ